Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են փակել մզկիթները, որտեղ ակտիվ են արմատական գաղափարների հարող քարոզիչները, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով BFM-ը։

Երկրի վարչապետ Մանուել Վալսի խոսքով՝ անհրաժեշտ  է փակել մզկիթներն եւ միությունները, որոնք հակասում են Հանրապետության շահերին։

«Պետք է վտարել այն արտասահմանցիներին, որոնց արմատական գաղափարները հակասում են մեր արժեքներին»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողություններից զոհվել է 129 մարդ, վիրավորվել՝ 352-ը, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Վալսը նաեւ նշել է, որ ահաբեկիչները Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում նոր հարձակումներ են պատրաստում։