Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել էր չտարհանել «Ֆրանսիա - Գերմանիա» ընկերական խաղի հանդիսատեսին՝ համարելով, որ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը այդ պահին ամենաանվտանգ վայրն էր, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Wall Street Journal-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Օլանդը որոշում է կայացրել չընդհատել խաղը ու երկրպագուներին մարզադաշտից չտարհանել, քանի որ փողոցում նրանք կարող էին ահաբեկիչների զոհ դառնալ: Մինչդեռ ինքը՝ Օլանդը շտապ հեռացել էր մարզադաշտից: