Չինաստանում 14 մարդ դատապարտվել է 3-5 տարվա ազատարզկման՝ 2013 թվականին նավթամուղի պայթյունի հետ կապված:

Նրանց մի մասը երկրում խոշորագույն Sinopec նավթային ընկերության աշխատակիցներ են, մյուսները՝ կառավարության պաշտոնյաներ:

Պայթյունը տեղի է ունեցել 2013-ի նոյեմբերին՝ Չինաստանի արեւելքում Ցինդաո նավահանգստային քաղաքի մոտ գտնվող նավթամուղի վրա, որի հետեւանքով մահացել էր 63 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իշխանությունների տվյալներով, աղետի տնտեսական վնասը կազմել է ավելի քան 750 մլն յուան (ավելի քան 117,5 մլն դոլար):