Ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում գողության վերաբերյալ հնչած ահազանգը հյուրանոցներից մեկի անվտանգության ծառայությունից էր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 23.50-ին ոստիկանները նշված հյուրանոցից բերման են ենթարկել 24-ամյա Արտյոմ Ե.-ին: Նա խոստովանել է, որ հյուրանոցի սենյակներից մեկից գողացել է 33 ԱՄՆ դոլար:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: