Սյունիքի մարզի Կապան քաղաքում նախօրեին 76-ամյա տղամարդու սպանության գործով ձերբակալվել է նրա կինը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ըստ ՔԿ-ի՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա կինը:
Նշենք, որ ըստ տարբեր տեղեկությունների՝ կինը սպանել է ամուսնուն քնած ժամանակ:
Ավելի վաղղ հայտնել էինք, որ նոյեմբերի 29-ին Կապանի Բարաբաթում թաղամասի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ լուրջ վիճաբանություն է եղել, որի ժամանակ 76-ամյա Ռադիկ Հակոբյանը մահացել է։
Ոստիկանները սպանության մեջ կասկածում են նրա կնոջը։





























