Շանհայում ընթացող The Grand Slam Final Chess Masters սուպերմրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով չկարողացավ առավելության հասել չինացի Վան Հաոյի նկատմամբ: Առաջին տուրում Արոնյանը սեւերով պարտության էր մատնել չինացուն: Այս անգամ Վան Հաոն ռիսկի չդիմեց եւ հենց սկզբից ընտրեց ոչ ոքիի ռազմավարություն: Արոնյանն այժմ ունի 6 միավոր: Վճռական կլինի շարունակվող Ալեքսեյ Շիրով – Վլադիմիր Կրմանիկ պարտիայի արդյունքը: Հաղթանակի դեպքում Շիրովը 8 միավորով միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը: Սակայն Կրամինիկի համար եւս այսօրվա պարտիայում հաղթելը չափազանց կարեւոր է: Ռուսաստանցին այժմ ունի 3 միավոր, եւ չհաղթելու դեպքում նրան չափազանց բարդ կլինի մնացած երկու տուրերում դուրս գալ երկրորդ տեղ: Հիշեցնենք, որ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք են ստանում Շանհայում առաջին երկու տեղերը զբաղեցրած գրոսմայստերները:
1-ին տուր – 3/9/2010
|
Վան Հաո - Լեւոն Արոնյան |
0 – 1 |
|
|
|
Վլադիմիր Կրամնիկ - Ալեքսեյ Շիրով |
1/5-1/5 |
|
|
2-րդ տուր – 4/9/2010
|
|
Լեւոն Արոնյան - Ալեքսեյ Շիրով 1/5 – 1/5 |
|
|
|
|
Վան Հաո - Վլադիմիր Կրամնիկ 1/5 – 1/5 |
|
|
3-րդ տուր – 5/10/2010
|
|
Վլադիմիր Կրամնիկ - Լեւոն Արոնյան 1/5-1/5 |
|
|
|
|
Ալեքսեյ Շիրով - Վան Հաո 1-0 |
|
|
4-րդ – 6/9/2010
|
|
Լեւոն Արոնյան - Վան Հաո 1/5-1/5 |
|
|
|
|
Ալեքսեյ Շիրով - Վլադիմիր Կրամնիկ |
|
|
5-րդ – 7/9/2010
|
|
Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ |
|
|
|
|
Վան Հաո - Ալեքսեյ Շիրով |
|
|
6-րդ – 8/10/2010
|
|
Ալեքսեյ Շիրով - Լեւոն Արոնյան |
|
|
|
|
Վլադիմիր Կրամնիկ - Վան Հաո |
|
|




























