Այսօր` սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կշարունակվի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Երկրորդ օրը չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն 66, 84 եւ 120 կգ քաշայինները: Արդեն կայացել է վիճակահանությունը եւ հայտնի են Հայաստանի հավաքականի ըմբիշների մրցակիցները մեկնարկային գոտեմարտերում:

66 կգ. Վահան Ջուհարյան – Լենուր Տեմուրով` Ուկրաինա

84 կգ. Դենիս Ֆորով – Վլադիմեր Գեգեշիձե` Վրաստան

120 կգ. Յուրի Պատրկեեւ – Դարմենդեր Դալալ` Հնդկաստան