Յուրաքանչյուր 10-րդ ռուսաստանցին կարծում է, որ ՌԴ ղեկավարությունը պետք է ավելի կոշտ միջոցեր ձեռնարկի Թուրքիայի դեմ: Այս մասին վկայում են «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի» անցկացրած հարցման տվյալները:

Հարցման համաձայն՝ ռուսական ռմբակոծիչը խոցելու մասին տեղյակ է ռուսաստանցիների 96 տոկոսը: Հարցվածների մեկ քառորդը ենթադրում է, որ միջադեպը կսրի երկու երկրների միջեւ հարաբերությունները: Յուրաքանչյուր 10-րդը՝ 9 տոկոսը, կարծում է, որ պատերազմը 2 երկրների միջեւ շատ իրատեսական է:

6 տոկոսը կարծում է, որ միջադեպից հետո կփակվեն սահմանները, իսկ 3 տոկոսը ենթադրում է, որ սննդամթերքի եւ հագուստի գները կաճեն: Հարցվածների 14 տոկոսը չի կարծում, որ իրավիճակի կապակցությամբ որեւէ փոփոխություն տեղի կունենա: Միաժամանակ 43 տոկոսը դժվարացել է որեւէ պատասխան տալ, հայտնում է Informing-ը:

Սակայն հարցվածների 1 տոկոսը ենթադրում է, որ ՌԴ իշխանությունները չպետք է Թուրքիայի դեմ որեւէ քայլ ձեռնարկեն: Իսկ 38 տոկոսը նշել է, որ դժվարանում է պատասխանել: Հարցմանը մասնակցել է 46 մարզերի, երկրամասերի եւ հանրապետությունների 130 բնակավայրերի 1.6 հազար բնակիչ: