Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասի  նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի տարածքում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 14.58-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 15.24-ին հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» բարդության աստիճան. դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.35-ին, մարվել` ժամը 17.57-ին: Այրվել է ֆաբրիկայի տանիքը` 120 քմ. մակերեսով, 1500 խմ. թղթի թափոն եւ 2000 քմ. մակերսով խոտ: