Գերմանիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Մեհմետ Շոլի մեկնաբանական առաջին հեռուստաթերն անհանգիստ է անցել: Շոլը մեկնաբանել է Եվրո-2012-ի Գերմանիայի եւ Բելգիայի ընտրական հանդիպումը: Ըստ ամենայնի` Շոլը տեղյակ է եղել SkySports-ի մեկնաբանի գլխին Բուլահրուզի դիպուկ հարվածի մասին: Այժմ նույնիսկ լուրեր են շրջանառվում, թե ֆուտբոլիստները գրազ են գալիս` խաղադաշտում մեկնաբանական դիրք գրավածների գլխին դիպուկ հարվածելու վերաբերյալ:





























