Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է իռլանդական լեգենդար ռոք U2 խմբի անդամներին, ովքեր ժամանել են Ստամբուլ՝ համերգ տալու համար:

Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի պետնախարար Հայաթի Յազըջին, պետնախարար Էգեմեն Բաղըշը եւ վարչապետի դուստրը՝ Սյումեյե Էրդողանը:

Խմբի մենակատար Բոնոն վարչապետ Էրդողանին գրպանի կարմիր համակարգիչ է նվիրել եւ ասել. «Ես գիտեմ, որ դուք դասական երաժշտություն եք սիրում: Այս համակարգչում դասական երաժշտություն կա, կարող եք հաճույքով լսել»: