Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին համեմատաբար ցածր մասնակցությունը՝ բնակչության մոտ 50 տոկոսը, վկայում է այն մասին, որ հանրաքվեն պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ թե երկրի բնակչության հասարակական կարիքներով: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության եզրակացության մեջ, որը ԵԽԽՎ հրապարակվել պաշտոնական կայքում:

Եզրակացությունում նշվում է, որ հանրաքվեն շատ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես կառավարության վստահության քվե, այլ ոչ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկություններ:

Ըստ այդմ, նշվում է, որ քարոզարշավը եղել է ոչ ակտիվ, քիչ են եղել հասարակական բանավեճերը։ Իսկ հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 64 տոկոսը քվեարկել է հօգուտ փոփոխությունների՝ ապահովելով սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ 25 տոկոսանոց քվորումը:

Երկուսուկես տարվա բարեփոխումների գործընթացը բավարար չէր. խորհրդարանը ընդամենը մի քանի շաբաթում է քննարկել սահմանադրության տեքստը, իսկ հանրային բանավեճերը տեւել են երկու ամիս, ինչի արդյունքում դժվար է եղել որեւէ պայմանավորվածություն ձեռք բերել:

Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների հիմնական մեխը՝ անցումը նախագահական համակարգից խորհրդարանական համակարգին, բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես միջոց կամ հնարավորություն գործող նախագահի համար իշխանության մնալու իր նախագահության երկրորդ եւ վերջին ժամկետի ավարտից հետո:

Ինչ վերաբերում է քվեարկության գործընթացին, պատվիրակությունը ափսոսում է, որ իշխանությունները չեն եղել բավականաչափ մտահոգված նոր սահմանադրություն տանող գործընթացի ամբողջականությամբ, եւ պետք է նշենք մի քանի խնդիրներ, որոնցից շատերը արդեն նշված է եղել ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի  ներկայացված նախորդ հանձնարարականներում:

Ընտրացուցակների անճշտությունը, որոնք պարունակել են շատ մարդկանց անուններ, ովքեր մշտապես բնակվում են արտերկրում: Կան նույնիսկ մահացածների անուններ, ինչը հանգեցրեց պնդումներին, որ այդ անունով  մի քանի անգամ քվեարկություն է տեղի ունեցել:

պնդումները խոշորչափերի կազմակերպված ընտրակաշառքների, կարուսելի մասին, ինչպես նաեւ ընտրողների վրա ճնշման դեպքերը;

Լրատվական դաշտում պայմանների անհավասարության պատճառով քաղաքական կուսակցությունները չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները՝ հասարակությանը տեղեկացնելու եւ մոտիվացնելու համար։

վարչական ռեսուրսների չարաշահումը գործադիր մարմինների կողմից

պնդումները ընտրական հանձնաժողովներին ճնշելու, կաշառելու մասին

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում թերություններ հատկապես հաշվարկի ընթացքում։

Շարժական քվեարկության բացակայությունը բացառել է հաշմանդամ քաղաքացիների մասնակցությունը։

ԵԽԽՎ պատվիրակությունը իշխանություններին կոչ է անում անդրադառնալ այս խնդիրներին, որպեսզի վստահություն ձեռք բերի քվեարկության գործընթացի եւ քաղաքականության մեջ ընդհանրապես՝ Հայաստանի իրական ժողովրդավարական ապագան ապահովելու համար:

Հայաստանում գտնվելու ժամանակ պատվիրակությունը նաեւ հանդիպել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների, ԿԸՀ նախագահի, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ։

Դիտորդական առաքելության ղեկավարն էր Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս  Գրոսը։ Պատվիրակության մեջ էր նաեւ  Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ալան Միլը, Շվեյցարիայի պատգամավոր Դորիս Ֆիալան։

Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակությունը այցելել է Հայաստան դեկտեմբերի 4-7-ը՝ դիտարկելու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին: