Տաջիկստանի Բադախշանի ինքնավար մարզում երկրաշարժից ավելի քան 500 տուն է ավերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի մամուլի ծառայությունը:

Իշխանությունները հաստատել են տեղեկատվությունը, որ ստերերկրյա ցնցումների հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 10 մարդ:

Երկրի նախագահը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել երկրաշարժի հետեւանքները վերացնելու հարցով: Այն կգլխավորի փոխվարչապետ Ազիմ Իբրոհիմը: