Ռուսաստանի հետ բանակցություններին պատրաստ ենք, բայց թույլ չենք տա, որ մեզ թելադրեն։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադարձել է ՌԴ-ի հետ ծագած ճգնաժամին, շեշտելով, թե իրենք Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցների դեմ անհրաժեշտ քայլեր իրականացնում են։ «Ռուսաստանի հետ բանակցություններին պատրաստ ենք, բայց թույլ չենք տա, որ մեզ թելադրեն»,-ասել է Դավութօղլուն։