Հանրային հեռուստառադիոխորհուրդն այսօր` սեպտեմբերի 7-ին նիստ է գումարել եւ մի շարք կարեւոր որոշումներ կայացրել: Մասնավորապես, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, Խորհուրդը որոշում է կայացրել Հանրային  հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնի համար մրցույթ հայտարարելու մասին:

Բացի այդ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնականատար Արմեն Ամիրյանի հրամանով Գագիկ Բունիաթյանը նշանակվել է Հանրային Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր: Իսկ Հրաչ Քեշիշյանը, ով մինչ այս «Հ1»-ի գլխավոր պրոդյուսերն էր, այսուհետեւ կլինի հեռուստառադիոխորհրդի գլխավոր խորհրդական ու դրան կից ստեղծված գեղարվեստական հանձնաժողովի նախագահ: