The Grand Slam Final Chess Masters սուպերմրցաշարի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Երկարատեւ վերջնախաղում Արոնյանը 71-րդ քայլին ստիպված եղավ ընդունել պարտությունը: Այս հաղթանակից հետո Կրամնիկը եւս վաստակեց 6 միավոր եւ հավասարվեց Արոնյանին, ով վերջին տուրից առաջ հայտնվեց ծանրագույն մրցաշարային վիճակում, քանի որ վաղը Կրամնիկի մրցակիցը լինելու է չինացի Վան Հաոն, որն ակնհայտ թույլ է: Արոնյանի մրցակիցը կլինի Շիրովը: Իսպանիան ներկայացնող գրոսմայստերն այսօր հաղթեց Վան Հաոյին եւ, վաստակելով 11 միավոր, ժամանակից շուտ հռչակվեց Շանհայի մրցաշարի հաղթող: The Grand Slam Final Chess Masters-ի եզրափակիչ դուրս կգան երկու առաջատարները:

1-ին տուր – 3/9/2010

 

Վան Հաո - Լեւոն Արոնյան

0 – 1

 

Վլադիմիր Կրամնիկ - Ալեքսեյ Շիրով

1/5-1/5

 

 

2-րդ տուր – 4/9/2010

 

Լեւոն Արոնյան - Ալեքսեյ Շիրով  1/5 – 1/5

 

 

 

Վան Հաո - Վլադիմիր Կրամնիկ  1/5 – 1/5

 

 

3-րդ տուր – 5/10/2010

 

Վլադիմիր Կրամնիկ - Լեւոն Արոնյան 1/5-1/5

 

 

 

Ալեքսեյ Շիրով - Վան Հաո 1-0

 

 

4-րդ – 6/9/2010

 

Լեւոն Արոնյան - Վան Հաո 1/5-1/5

 

 

 

Ալեքսեյ Շիրով - Վլադիմիր Կրամնիկ 1-0

 

 

5-րդ – 7/9/2010

 

Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ 0-1

 

 

 

Վան Հաո - Ալեքսեյ Շիրով 0-1

 

 

6-րդ – 8/10/2010

 

Ալեքսեյ Շիրով - Լեւոն Արոնյան

 

 

 

Վլադիմիր Կրամնիկ - Վան Հաո