Հանրային հեռուստատեսությունը նոր եթերաշրջանում նորություններ եւ փոփոխություններ է պատրաստել տարբեր ծրագրերում: Ինչպես ասօր` սեպտեմբերի 7-ին կայացած ասուլիսում նշեց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, այդ փոփոխությունները լինելու են լրատվական-քաղաքական, վերլուծական ծրագրերում: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել «Հայլուրի» թղթակցական կետերը, թարմացնել տաղավարը:
Բացի այդ, այսուհետեւ Արթուր Աբրահամի մարտերը ցուցադրելու է միայն «Հ1»-ը, որի վերաբերյալ պայմանագիր է կնքվել: Նաեւ Հանրայինը կշարունակի հայ դասականների ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր նկարահանել ու ցուցադրել:
Եւս մեկ նորություն է այն, որ «Արմենիա» հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Գեւորգ Ալթունյանը նշանակվել է «Հայլուրի» փոխտնօրեն:




























