Ինդոնեզիայի արեւելքում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական միջրեկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ավելի վաղ «Ռեյթերսը» հայտնել էր, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սեյսմոլոգների տռվյալներով, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ամբոն քաղաքից 168 կմ հեռավորության վրա:

Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել: