Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջիի ափերի մոտ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է մայրաքաղաք Սուվայից 376 կմ հյուսիս-արեւմուտք։ Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա։
Ցունամիի վտանգի նախազգուշացում չի հայտարարվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։



























