«Իսլամական պետության» մահապարտ ահաբեկիչը եւ Սինայում ռուսական օդանավի կործանման հետ կապ ունեցող 3 ծայրահեղականներ Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների դեմ ահաբեկչություններ են նախապատրաստում։ Այս տեղեկատվությունը Թուրքիային է փոխանցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ԿՀՎ-ից ստացված այս տեղեկությունների հիման վրա Թուրքիայի 81 նահանգների անվտանգության ուժերին զգուշացումներ են արվել, որ Թուրքիայում ռուսների դեմ ահաբեկչություն են պատրաստվում իրականացնել Ջամալ Նասա անունով ահաբեկիչը, ով կեղծ անձնագիր է կրում եւ Ահմեդ անունով եւս մեկ անձ։

Նշվում է, որ հիշյալ անձիք կապված են եւս 2 ահաբեկիչների հետ, որոնց հեռախոսահամարները կապի մեջ են եղել մի շարք հեռախոսահամարների հետ Ադանայում, Չանաքքալեում, Դիարբեքիրում, Այնթափում, Իզմիրում, Քիլիսում եւ Մարդինում։