Թուրքիայի կողմից «էթնիկ զտումների» մեղադրանքը, որն, իբր, իրականացնում է Ռուսաստանը Սիրիայում, Անկարայի կողմից թուլության նշան է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այդ անարժան հայտարարությունները, անհիմն մեղադրանքները խոսում են իրենք իրենց մասին: Վերջին հայտարարությունները, որոնք մենք լսում ենք Անկարայի կողմից, ավելի ու ավելի են անուժ չարության արտահայտություն հիշեցնում»,-հայտարարել է Զախարովան, հաղորդում է Gazeta-ն:



























