Թող ոչ ոք չմտածի, թե Ռուսաստանի քայլերին չենք պատասխանում, քանի որ վախենում ենք կամ մենք սխալ էինք։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը պնդել է, թե օդանավի միջադեպից հետո Ռուսաստանն ամեն բան փորձում է վերանայել։ Յուրահատուկ հարց է, որի համար էլ մենք աշխատում ենք ՌԴ-ի քայլերին չպատասխանել։ Մենք հասուն պետության պես ենք մեզ պահում։ Բայց մեր հաբերությունն էլ սահմաններ ունի։ Ռուսաստանն անօրինական ձեւով մեր սահմանը խախտել է»,-ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ ՌԴ-ի հետ երկխոսությունը շարունակվում է։



























