Լեգենդար «Բիթլզ» խմբի անդամ Ջոն Լենոնի սպանության հեղինակը ստիպված է լինելու իր կյանքի մնացած մասն անցկացնել բանտում: Ցմահ բանտարկված Մարկ Դեվիդ Չեփմենին արդեն 6-րդ անգամ մերժել են պայմանական վաղաժմկետ ազատ արձակել:
Չեփմենի գործի լսումը նախատեսված էր օգոստոսին, սակայն հետո տեղափոխվեց սեպտեմբերին, որը թվով 6-րդն էր: Լենոնի կինը` Յոկո Օնոն խնդրել է ժամկետից շուտ նրան ազատ չարձակել բանտից, գրում է NewsInfo-ն:
Քննելով 1980 թվականին տեղի ունեցած սպանությունը, 3 հոգուց բաղկացած հանձնաժողովը որոշել է, որ այս պահին Չեփմենի ազատ արձակումը «ժամանակավրեպ է եւ չի համապատասխանում հասարակության բարօրությանը»: Չեփմենին մերժել են ազատ արձակել նաեւ 2000-ին, 2002-ին, 2004-ին, 2006-ին եւ 2008-ին:
55-ամյա Մարկ Դեվիդ Չեփմենը Ջոն Լենոնին սպանել է 1980 թվականի սեպտեմբերի 8-ին Նյու Յորքում: Վերջին 20 տարիներին նրան թույլ են տալիս տեսնվել կնոջ հետ: Ի դեպ, Չեփմենի կինը խնդրել է ազատ չարձակել իր ամուսնուն եւ հնարավոր է այդ խնդրանքը եւս ազդել է հանձնաժողովի որոշման վրա: Հաջորդ անգամ ժամկետից շուտ ազատ արձակվելու խնդրանքով Չեփմենը կարող է դիմել 2012 թվականի օգոստոսին:




























