Բաղդադում գնդակահարել են Իրաքի Al Iraqiya պետական հեռուստատեսաալիքի հայտնի հաղորդավարին: Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Ռիադ աս-Սարայն սպանվել է աշխատանքի գնալիս:

Նրա ընկերոջ խոսքով, այդ վայրում աշխատող ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կրակոցի ձայներ չեն լսել, սակայն տեսել են, թե ինչպես է լրագրողի մեքենան դուրս եկել ճանապարհից եւ մտել խոտածածկ տարածք:

Իր հերթին, Alsumaria News-ը հաղորդում է, որ հայտնի լրագրողին սպանել են խլացուցիչով ատրճանակով: Ռիադ աս-Սարայը հայտնի էր որպես Իրաքի սուննի եւ շիա մահմեդականների կողմնակից:

«Լրագրողներ առանց սահմանիների» կազմակերպությունը կոչ է արել Իրաքի իշխանություններին անհապաղ հետաքննություն սկսել: Կազմակերպության տվյալներով, Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո Իրաքում սպանվել է Al Iraqiya հեռուստատեսության 15 լրագրող:

Նշենք, որ նույն օրը Իրաքի հյուսիսում սպանվել է 2 ամերիկացի զինվոր: