Ռուսաստանի գլխավոր դատախազությունը համացանցում անօրինաչափ կոչերի դեմ աշխատանքի շուրջ հրահանգների նախագիծ է մշակել, որը մարզային դատախազներին իրավունք է տալիս առանց փորձաքննության արգելափակել համացանցում ծայրահեղական նյութերը:
Խոսքը համացանցում զանգվածային անկարգությունների, ծայրահեղական գործունեության իրականացման, սահմանված կարգի խախտմամբ անցկացվող զանգվածային միջոցառումներին մասնակցության կոչ պարունակող տեղեկատվության տարածման մասին հաղորդումների դիտարկման կարգի մասին է:
Ըստ Forbes-ի, ներկայում ոչ դատական կարգով այդպիսի ինտերնետ-ռեսուրսի արգելափակման համար փորձագիտական եզրակացություն է անհրաժեշտ: Նոր հրահանգի համաձայն, եթե ակնհայտորեն ծայրահեղական ուղղվածությամբ տեղեկատվական նյութերը կարող են հասարակական լայն արձագանք ունենալ, փորձագիտական եզրակացության կարիք չի լինի:
Այս դեպքում ստուգումները պետք է տեղում անցկացվեն: Հավաքված նյութերը պետք է ուղարկվեն դաշնային շրջաններում Գլխավոր դատախազությա վարչություններ, որտեղ 5 օրվա ընթացքում ռեսուրսի հասանելիության սահմանափակման մասին պպահանջներ նախապատրաստվեն:




























