Թուրքիան ցանկանում է ՌԴ-ի հետ համատեղ ռազմավարական համագործակցությունը շարունակել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանը Թուրքմենստանից վերադառնալու ճանապարհին օդանավում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ-ի հետ լարվածությանը՝ պնդելով, թե Թուրքիան չի ցանկանում լինել լարվածության կողմ։

Էրդողանի խոսքով՝ ռուս օդաչուների «սխալի» պատճառով տեղի ունեցած միջադեպը չպետք է ազդի երկու երկրների հարաբերությունների վրա՝ ասելով, թե երանի այդ միջադեպը չլիներ։ «Մեր անելիքն է՝ առանց որեւէ պատճառաբանությունների դիվանագիտական ճանապարհներով հաղթահարել այս միջադեպը եւ շարունակել նախկին ռազմավարական համագործակցությունը ՌԴ-ի հետ»,-ասել է Էրդողանը։