2015թ. աշխարհի 31 երկրներում 128 լրագրող է զոհվել։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում դեկտեմբերի 14-ին Ժնեւում Press Emblem Campaign հրապարակած զեկույցը։

Ամենից շատ զոհեր են եղել Սիրիայում՝ 11 զոհ։ Այնուհետեւ գալիս են Իրաքը եւ Մեքսիկան՝ 10-ական զոհ, Ֆրանսիան, Լիբիան եւ Ֆիլիպինները՝ 8-ական զոհ, Բրազիլիայում, Հնդկաստանում, Հարավային Սուդանում եւ Եմենում զոհվել են 7-ական լրագրող, Պակիստանում եւ Սոմալիում՝ 6-ական, Հոնդուրասում՝ 5։

16-րդ տեղում է Գվատեմալան, որտեղ զոհվել է 3 լրագրող։ Աֆղանստանն ու ԱՄՆ-ն կիսում են 17-րդ եւ 18-րդ տեղերը՝ 2-ական զոհ։

Զեկույցում նշվում է, որ մամուլի համար աշխատանքի ամենավտանգավոր վայրը Մերձավոր Արեւելքն է։ Այստեղ 2015թ. զոհվել է 38 լրագրող։ Ապա գալիս է Լատինական Ամերիկան՝ 31 լրագրող, Աֆրիկան՝ 18 եւ Եվրոպան՝ 13։

2006թ.-ից, երբ Press Emblem Campaign-ը սկսել է իր վիճակագրությունը, աշխարհում սպանվել է 1177 մամուլի աշխատակից, այսինքն՝ միջինում տարեկան 118 մարդ։

Վիճակագրությունը, որից օգտվում է կազմակերպությունը իր զեկույցները կազմելիս, հաշվի է առնում մասնագիտական գործունեություն կատարելիս լրագրողների սպանության բոլոր դեպքերը։ Զոհերի թվում են թղթակիցներ, օպերատորներ, հնչյունային օպերատորներ, տեխնիկներ, լուսանկարիչեր, պրոդյուսերներ, կամավորներ, լրատվամիջոցների ադմինիստրատորներ։