Մարադոնայի հեռանալուց հետո, Արգենտինան, գլխավոր մարզչի պաշտոնակատար Սերխիո Բատիստայի գլխավորությամբ, Բուենոս Այրեսում խայտառակ պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Արգենտինան հաղթեց հենց Իսպանիայի առաջնությունում հանդես եկող աստղերի շնորհիվ: Մեսին, Իգուաինը եւ Ագուերոն մեկական գնդակ խփեցին: Աչքի ընկավ նաեւ Տեւեսը: Իսպանիայի հեղինակության գնդակը խփեց Լիորենտեն: Խաղից հետո Բատիստան հայտարարեց, որ կցանականար մնալ հավաքականի մարզչի պաշտոնում: Իսպանացիների գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշեց, որ հաշիվը չի համապատասխանում խաղին, իսկ Լիոնել Մեսին հայտարարեց, որ հաղթանակը Իսպանիայի նկատմամբ թանկ արժե:

Ընկերական հանդիպում

Արգենտինա - Իսպանիա — 4:1 (3:0)

Մեսի, 10, Իգուաին, 13, Տեւես, 34, Ագուերո, 90 - Լիորենտե, 84

Արգենտինա. Ռոմերո, Ձանետի, Միլիտո, Դեմիչելիս, Հայնցե, Բանեգա, Մասկերանո, Կամբյասո, Մեսի (Ալեսանդրո, 89), Իգուաին (Ագուերո, 68), Տեւես (Դի Մարիա, 60):

Իսպանիա: Ռեյնա (Վալդես, 46), Արբելոա, Պիկե, Մարչենա, Մոնռեալ, Բուսկեթս, Ֆաբրեգաս (Չավի, 57), Ալոնսո (Պեդրո, 72), Սիլվա (Նավաս, 46), Ինյեստա (Կասորլա, 46), Վիլյա (Լիորենտե, 46):