Շանհայում այսօր` սեպտեմբերի 8-ին  ավարտվում է շախմատի «Մեծ սաղավարտ» շարքի կիսաեզրափակիչը: Լեւոն Արոնյանը վերջին տուրում ոչ ոքի խաղաց ժամանակից շուտ հաղթողի կոչումը նվաճած Ալեքսեյ Շիրովի հետ եւ սպասում է Վլադիմիր Կրամնիկ – Հաո Վան պարտիայի արդյունքին:

Միայն չինացու հաղթանակը թույլ կտա Արոնյանին դուրս գալ եզրափակիչ, որը կայանալու է հոկտեմբերին Մագնուս Կարլսենի, Վիշվանաթհան Անանդի եւ Ալեքսեյ Շիրովի մասնակցությամբ:

Շիրովը վաստակեց 12 միավոր, Արոնյանը` 7: Կրամնիկը վերջին պարտիայից առաջ ուներ 6 միավոր: