Շանհայի շախմատային սուպերմրցաշարի վերջին տուրում ոչ ոքի խաղացին Շիրովն ու Արոնյանը եւ Կրամնիկն ու Վան Հաոն: Վերջնական աղյուսակը` Շիրով` 12, Կրամնիկ եւ Արոնյան` 7-ական, Վան Հաո` 3 միավոր: Հենց նոր ավարտվեց բլից թայ բրեքը Կրամնիկի եւ Արոնյանի միջեւ` երկրորդ տեղի եւ եզրափակիչ ուղեգրի համար: Առաջին պարտիան հաղթեց Կրամնիկը, ով սպիտակներով էր խաղում, երկրորդը հաղթեց Արոնյանը: «Արմագեդոնը», որտեղ ոչ ոքին սեւրի հաղթանակ էր նշանակում, ավարտվեց Կրամնիկի օգտին: Այսպիսով հոկտեմբերի 8-15-ին Բիլբաոյում Մեծ սաղավարտի եզրափակիչում կխաղան աշխարհի չեմպիոն Անանդը, աշխարհի առաջին համար Կարլսենը, Շանհայի հաղթող Շիրովը եւ աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկը: