Ճապոնիայի մայրաքաղաքում մեկնարկեց ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Վիճակահանությամբ հայտնի դարձան Հայաստանի չորս ներկայացուցիչների մրցակիցները մեկնարկային գոտեմարտերում: Կանանց առաջնության մեր միակ մասնակից, 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը կմրցի վիետնամցի Նգոկ Տու Վանի հետ: Տղամարդկանց առաջնությունում 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը կգոտեմարտի հոնկոնգցի Կին Տին Յուի հետ: 66 կգ Արմեն Նազարյանի մրցակիցն է վենեսուելացի Ռիկարդո Վալդերաման: Նույն քաշային կարգում Համբարձում Տոնոյանը սպասում է ղազախ Սերգեյ Լիմի եւ լատվիացի Դենիս Կոզլովսի հաղթողին: