ԱՄՆ ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոն Կլյուգեն մահացել է կյանքի 96-րդ տարում, հաղորդում է  AP-ն:

Forbes հանդեսի վարկածով, 1989-1991 թվականներին նա համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդը, ում ունեցվածքը գնահատվում էր 5 միլիարդ դոլար: 2009թ,. ցանկում նա 35-րդն էր:

1985թ. Ռուպերտ Մերդոկը գնեց Կլյուգեի կայսրությանը պատկանող յոթ ռադիոկայաններ, եւ դրանից հետո ձեւավորվեց նրա Fox television network ցանցը:

Կլյուգեն ծնվել է Գերմանիայում 1914թ. սեպտեմբերի 21-ին: Նա ԱՄՆ-ում առեւտրային եւ մալուխային հեռուստաընկերության հիմնադիրներից էր:

Կլյուգեն եղել է նաեւ հայտնի մեկենաս եւ մարդասեր` հարյուր միլիոնավոր դոլարներ զոհաբերելով կրթական հաստատություններին եւ այլ կազմակերպությունների: