Ձյուդոյի այս տարվա աշխարհի առաջնությունը, որն այսօր, սեպտեմբերի 9-ին մեկնարկեց Տոկիոյում, մասնակիցներին թվով ռեկորդային է: Ձյուդոյի հայրենիք է ժամանել 111 երկրի 848 մարզիկ` 541 տղամարդ, 304 կին: Սակայն պետք է նշել, որ այդ ռեկորդն ունի հասարակ բացատրություն:
Առաջին անգամ աշխարհհի առաջնությունում հավաքականներն իրավունք են ստացել ամեն քաշային կարգում երկու ներկայացուցիչ ունենալ:
Հայաստանը Տոկիոյում չորս պատվիրակ ունի: Ճապոնացիները փոփոխել են նաեւ ավանդույթը, որի համաձայն ծրագիրը փակում են ծանրքաշայինները, սակայն Տոկիոյի մեկնարկը բացառություն է: Հենց ծանրքաշայիններն են առաջինը տատամի դուրս եկել: Իսկ մրցումների վերջին օրը տեղի կունենան գոտեմարտեր բացարձակ չեմպիոնի կոչման համար: Այս անգամ մարզիկները երկու մեդալ նվաճելու հնարավորություն ունեն:
Բացարձակ կարգում քաշային սահմանափակումներ չեն լինի: Կազմակերպիչներն այդ կարգը անվանել բաց բոլորի համար:



























