Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հայտնի է իր հանկարծակի այցերով սովորական խանութներ, այս անգամ էլ մտել է Ստամբուլի իր տան մոտակայքում գտնվող խանութը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էրդողանն իր որդու հետ քաղաքացիական պետհամարանիշով մեքենայով դուրս է եկել տնից եւ ուղեւորվել մոտակա խանութ, որտեղից Թուրքիայի վարչապետը դուրս է եկել մոտ 30 րոպե անց։

Խանութի սեփականատերը նշել է, թե վարչապետը 2 կգ խնձոր եւ 2 կգ տանձ է գնել, որի համար վճարել է 18 լիրա։  «Պարոն Էրդողանը մսի գինը հարցրեց, սակայն շատ թանկ լինելու պատճառով չկարողացավ գնել։ Խնձորից եւ տանձից բացի, այլ բան չգնեց։ Միայն, գործերին հաջողություն մաղթեց եւ գնաց»-նշել է խանութի սեփականատեր Ջոշքուն Օզքուրթը։