Երեկ` սեպտեմբերի 10-ին, ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորը» ներկայացրել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին եւ նրան հանձնել 22 համարի մարզաշապիկը: Այդ արարողությունից հետո թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատասխանել է լրագրողների հարցերին, հաղորդում է «Շախտյորի» մամուլի ծառայությունը:

Հարցին, թե ո՞ւմ նախաձեռնությունն էր`ձեռքբերել Մխիթարյանին եւ ո՞ր դիրքում եք նրան տեսնում, Լուչեսկուն պատասխանել է. «Կարեւորը, որ նա այստեղ է, իսկ թե ումից էր նախաձեռնությունը` դա արդեն այնքան էլ կարեւոր չէ: Հենրիխը շատ լավ խաղացող է, որին մենք վաղուց ենք հետեւում, նկատել ենք դեռեւս «Փյունիկի» հետ խաղի ժամանակ: Այն ժամանակներից ի վեր նա աճել է եւ հիմա շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նրա մակարդակը, տարիքը եւ մնացածը համապատասխանում է մեր թիմում խաղալու համար, նա կօգնի մեզ աճել եւ ամեն տարի ավելի բարձրանալ»:

Դիտարկմանը, թե «Մետալուրգում» Մխիթարյանը վառ ընդգծված առաջատար էր, իսկ «Շախտյորում» նա ստիպված կլինի բախվել մրցակցության`  բրազիլացիների հետ, թիմի գլխավոր մարզիչնյ արձագանքել է. «Մենք չունենք առաջատարներ: Ամբողջ թիմն է առաջատար: Այդ պատճառով հուսանք, որ նա նույնպես այդպիսինը կդառնա: Դրա համար պետք է շատ աշխատել: Իսկ դրսեւորվելու հնարավորություն ես կտամ Մխիթարյանին»: