Ադրբեջանցի քաղբանտարկյալ լրագրող Ռաուֆ Միրքադիրովը դատարանում չի ընդունել իր մեղքը:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է կալանքի տակ գտնվող Միրքադիրովի դատավարությունը: Դատական նիստի ժամանակ Միրքադիրովը հանդես է եկել վերջին խոսքով եւ ասել, որ չի ընդունում ներկայացված մեղադրանքները: Այնուհետեւ դատավորները հեռացել են խորհրդակցության համար: Դատավարությունն անորոշ ժամկետով հետաձգվել է:
Հիշեցնենք, որ լրագրող Ռաուֆ Միրքադիրովին մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:




























