Կորսիկա կղզու մայրաքաղաք Այաչոյում ցուցարարներն ավերել են մահմեդական աթոթատան դահլիճը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, աղոթատուն ներխուժած ցուցարարները փորձել են հրդեհել Ղուրանի մի քանի  օրինակներ: Ֆրանսիայի իշխանությունները դատապարտել են տեղի ունեցածը: Երկրի վարչապետ Մանուել Վալսը Twitter-ում այդ հարձակումը «սրբատեղիի դեմ անընդունելի ոտնձգություն» է անվանել: