Թենիսի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը կհանդիպի ռուսաստանցի Միխայիլ Յուժնիի հետ, ով համաշխարհային դասակարգմամբ 12-րդ ռակետն է: Քառորդ եզրափակիչում Յուժնին հինգ խաղափուլում` 3:6, 7:6, 3:6, 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային: Նադալը 7:5, 6:3, 6:4 հաշվով հաղթել էր իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին: Նադալի խաղին հետեւելու էին եկել բազմաթիվ աստղեր, այդ թվում Շարլիզ Թերոնը եւ Քիմ Քարդաշյանը:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը եւ երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը: Ֆեդերերը, 6:4, 6:4, 7:5 հաշվով պարտության էր մատնել շվեդ Ռոբին Սյոդերլինգին, իսկ Ջոկովիչը 7:6, 6:1, 6:2 հաշվով` ֆրանսիացի Գայել Մոնֆիսին:






























