Ռուս զինվորականներին չհայտնելով Սիրիայում ահաբեկիչների օբյեկտների մասին տեղեկություններ ՝ Պենտագոնը շարունակում է «Իսլամական պետության» դեմ պայքարել «լոկ խոսքով»: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, մեկնաբանելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Միշել Բալանզի խոսքերը, որը հաստատել էր, որ ամերիկյան զինվորականները կմտադիր չեն Մոսկվային տեղեկություններ տրամադրել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալանզի հայտարարությունը ՝ ԻՊ դեմ պայքարի շրջանակում ցանկացած համագործակցություն մերժելու մասին, վաղուց հնչող ձայնասկավառակ է, որը վաղուց ժամանակն է փոխել»,-նշեց Կոնաշենկովը:
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները ու զինվորական վերլուծաբանները, որոնց շրջանում հարցում էր իրականացրել Reuters գործակալությունը, հայտնել էին, որ Սիրիայում ռուսական Օդատիեզերական ուժերի ռազմական գործողության երեք ամսվա ընթացքում Մոսկվան կարողացել է հասնել իր հիմնական նպատակներին նվազագույն կորուստներով:




























