Ռուսների աղքատ շերտերի թիվը, քաղաքացիների իսկ կարծիքով, 2015-ին շարունակում է աճել: Այդ մասին են վկայում Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) հարցման թարմ տվյալները:
Բնակչության ամենաաղքատ բնակչության տոկոսը, որոնց միջոցները 2015-ին նույնիսկ սննդի չեն հերիքում, աճել է ավելի քան երկու անգամ` 4-ից հասնելով 9 տոկոսի: Այն ռուսաստանցիների մասնաբաժինը, որոնք սննդի փող ունեն, սակայն հագուստ գնելիս արդեն դժվարություններ են ունենում, մեկ տարվա ընթացքում աճել է` 18-ից հասնելով 30 տոկոսի, գրում է Gazeta-ն:
Ընդ որում, այն ռուսաստանցիների մասնաբաժինը, որոնք կենցաղային տեխնիկա գնելիս խնդիրների չեն բախվում, նվազել է 7 տոկոսով` հասնելով 40-ի: Ավելի մեծ անկում է ապրել այն ռուսաստանցիների թիվը, որոնք կարող էին իրենց թույլ տալ մեքենա գնել. 2014-ին 27 տոկոսից 2015-ին հասել է 16 տոկոսի: Նշանակալի է, որ բնակչության եկամտի նվազման ընդհանուր ֆոնին աճել է այն ռուսաստանցիների տոկոսը, որոնք ընդհանրապես խնդիր չունեն եւ կարող են իրենց ամեն ինչ թույլ տալ. 2014-ին 3 տոկոսից 2015-ին այն հասել է 4 տոկոսի:



























