Լեհաստանի պաշտպանության նախարարությունը ու երկրի պաշտպանական ձեռնարկությունները՝ 2.3 մլրդ զլոտա (530 մլն եվրո) արժողությամբ պայմանագիր են ստորագրելու զրահամեքենաների արդիականացման համար, հայտնում է «Ռադիո Լեհաստանը»:

Համաձայնագրի շրջանակում արդիականցվելու է «Լեոպարդ» 2A4 տեսակի 128 զրահամեքենա, որոնք Գերմանիայից էին գնել 2002 թ, նաեւ 2A5 տեսակի 14 նոր զրահամեքենա:

Գերմանական կոնցեռնի աջակցությամբ զրահամեքենաներն արդիականացվելու են «Լեհաստանի պաշտպանական խմբերի» գործարաններում, նաեւ ՌՍՕ ընկերության՝ Վարշավայում գտնվող ձեռնարկությունում: