Հայաստանն արդեն գրեթե ամբողջովին ապահովում է իրեն ջերմոցային վարունգներով եւ լոլիկներով։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողներին ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ամփոփելով 2015թ. արդյունքները։
Նա հիշեցրել է, որ վերջին 2 տարում հանրապետությունում կառուցվել է 80-85 հա տարածքով ժամանակակից ջերմոցներ, իսկ եկող տարի սպասվում է Կոտայքի եւ Արարատի մարզերում 50 հա մակերեսով մի քանի խոշոր ջերմոցային համալիրներ։
Դրա շնորհիվ հանրապետությունը 2015թ. ներմուծել է միայն 24 տոննա լոլիկ եւ 180 տոննա վարունգ, իսկ նախորդ տարիներին՝ տասնյակ անգամ ավելի շատ։ Ավելին՝ Հայաստանը ինքը զարգացնում է ջերմոցային բանջարեղենի արտահանումը։ Մեկ տարում արտահանվել է 4 հազար տոննա վարունգ եւ 2.6 հազար տոննա լոլիկ։




























