Վերամշակող ընկերությունները գյուղացիներին բերքի համար կվճարեն 2016թ. ապրիլից ոչ ուշ։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողներին ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ամփոփելով 2015թ. արդյունքները։

Պահածոների գործարաններն արդեն 98.5 տոկոսով մարել են իրենց պարտքերը գյուղացիների առաջ, գինեգործական գործարանները՝ 82 տոկոսով։

«Նոր տարվա շեմին ընկերությունները հնարավորության սահմաններում կմարեն պարտքերը, որքան որ կարողանան, իսկ մնացած պարտքերը կմարեն մինչեւ ապրիլ»,- ասել է նախարարը։

Գյուղացիները վարկային պարտքեր ունեն, քանի որ վերամշակող գործարանները պետք է վճարեն բերքի դիմաց, իսկ վերջիններս իրենք դեռ չեն ստացել Ռուսաստան արտահանումից ստացված գումարը ՌԴ-ում տնտեսական ճգնաժամի պատճառով։ «Անհրաժեշտ է առավելագույնս հաշվի առնել ե՛ւ գյուղացիների, ե՛ւ բիզնեսի շահերը»,- ասել է նախարարը։