Իրաքում եւ Սիրիայում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ծայրահեղ ահաբեկիչների ձեռքի գործն են, որոնց գործողությունները ոչ մի կապ չունեն իսլամի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին: «Իսլամը հանդուրժողականության, խաղաղության եւ արդարության կրոն է, մենք մերժում եւ դատապարտում ենք «Իսլամական պետություն», «Ալ Կաիդա» եւ մյուս ահաբեկչական կազմերպությունների գործողությունները: Այդ կազմակերպություններն արգելված են բոլոր արաբական երկրներում:
Մենք դատապարտում ենք մարդկության դեմ այդ կազմակերպությունների գործողությունները, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսլամը։ Նրանց գործողությունները դատապարտվում են ոչ միայն արաբական երկրների կառավարությունների, այլ նաեւ արաբ ժողովրդի կողմից»,- ասել է դեսպանը:




























