Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 135,973,813 դոլար 479.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 134,673,420 ԱՄՆ դոլար 481.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 18,670,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 480.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 2,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,491,241 EUR 521.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 18,911,628 EUR 525.33  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,347,162,667 ռուբլի 6,74 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 574,725,040 ՌԴ ռուբլի 6.84 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Դեկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 46.2 մլն ԱՄՆ դոլար: