Մոսկվայի օլիմպիական մարզահամալիրի գորգը կանանցից հետո տրամադրվել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակիցներին:
Հիմնական իրադարձությունները տեղի կունենան հանգստյան օրերին, իսկ այսօր հայտնի կդառնան միայն 55 կգ քաշային կարգի մեդալակիրները:
Հայաստանի ներկայացուցիչ Գեղամ Բաբախանյանը պայքարը սկսեց 1/16-րդ եզրափակիչից: Նրա մրցակիցն էր ուկրաինացի Սերգեյ Ռատուշնին, որն էլ հաղթեց 4:2 հաշվով:



























