Ռուսաստանը Հայաստանին  սարքերի համալիր կփոխանցի կենսոլորտում ռադիոակտիվության անալիզի համար: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է  Անասնաբուժության եւ ֆիտոսանիտարիայի հանրապետական կենտրոնի   (Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կառուցվածքում) տնօրեն Արման Գեւորգյանը:

2015-ի մայիսի 17-ի համաձայնագրով, սարքավորումները կմատակարարվեն մի քանի փուլով, մինչեւ 2017 թվականը: «Երբ կենտրոնի անձնակազմը վերապատրաստվի դրանց հետ աշխատելու համար, մենք կկարողանանք իրականացնել Եվրասիական եւ Եվրոպական միությունների ստանդարտներով պահանջվող հետազոտությունների ամբողջ շրջանակը», - հավելել է Գեւորգյանը:

Այն հարցին, թե արդյոք սարքերը Հայկական ԱԷԿ-ի շրջակա տարածքի վերահսկողության համար են, Գեւորգյան պատասխանեց, որ ոչ միայն: 

«Միջազգային պրակտիկան ենթադրում է ենթադրվող աղբյուրից տարբեր հեռավորության վրա գտնվող նմուշների հավաքում: Մենք որպես փորձանմուշ ոչ միայն թարմ մթերքներ կվերցնենք, այլեւ` պահածոյացված, ինչպես նաեւ ջուր եւ հող: Իհարկե շատ բան կախված է երկրի եւ ատոմակայանի աշխարհագրական դիրքից:  Բայց խոսք կարող է լինել նաեւ այլ ռադիոակտիվ աղբյուրների մասին եւ պարտադիր չէ` Հայաստանի տարածքում: Անձրեւի եւ քամու հետ դրանք կարող են նաեւ արտասահմանից հայտնվել», - պարզաբանել է Գեւորգյանը: 

Սարքավորումները հնարավորություն կտան չափել առավել հաճախ հանդիպող ռոդիոնուկլիդների խտությունները, յոդի  131, ցեզիումի 137-ի, ստրոնացիումի 90-ի եւ այլն: