Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը հայտարարել է, որ երկրի խորհրդարանական ընտրություններն ու շրջանային խորհրդի ընտրությունները կայանալու են 2016թ., հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

«Խորհրդարանական ընտրություններն ու շրջանային խորհրդի ընտրությունները կկայանան եկող տարվա ամռանն ու աշնանը»,- ասել է նա։

Նա նաեւ հայտնել է, որ ընտրությունների կոնկրետ օրը ավելի ուշ կհայտարարվի Անկախ ընտրական հանձնաժողովի կողմից։

Աֆղանստանի խորհրդարանի լիազորությունների ժամկետը լրացել էր 2015թ. հունիսի 22-ին, սակայն անվտանգության նկատառումներով որոշում էր կայացվել հետաձգել նոր ընտրությունները։