Պակիստանում «Իսլամական պետության» 9 ենթադրյալ ահաբեկչի են ձերբակալել: Այս մասին հաղորդում է GEO TV հեռուստաալիքի կայքը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը ձերբակալություններն իրականացրել է Փենջաբ գավառում: Դատարանը նրանց 10-օրյա ժամկետով կալանքի ենթարկելու մասին որոշում է կայացրել:

Ձերբակալվածներն ահաբեկչություն էին ծրագրում Փենջաբի Սիալկոտ քաղաքում: Նրանց մոտ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք են հայտնաբերել:

Մինչ այդ, Պակիստանի ազգային անվտանգության եւ միջազգային հարաբերությունների հարցերի խորհրդականը բազմիցս հայտարարել էր, որ երկրում ԻՊ-ի ներկայացուցիչներ չկան: