Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Սերբիայի նախագահ Տոմիսլավ Դավութօղլուին կոչ է արել օգնել թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին տեղեկացրել է Սերբիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 28-ին Դավութօղլուն երկօրյա այցով ժամանել է Սերբիա: Այդ երկրի նախագահի հետ հանդիպումից բացի, նա մասնակցել է սերբ-թուրքական համաժողովի բացմանը:

«Նա Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին կոչ արեց օգնել Ռուսաստանի հետ վեճը կարգավորելու հարցում եւ նրան փոխանցեց այդ երկրի հետ նորմալ հարաբերություններ ունենալու՝ թուրքական կողմի ցանկությունը, ինչին նախագահը հաճույքով համաձայնեց»,- ասված է երկկողմ հանդիպման արդյունքներով տարածված պաշտոնական հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Սերբիայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Կոսովոյի անկախությանը սատարելը տխրեցրել է պաշտոնական Բելգրադին: «Մեզ հատկապես ցավալի է, երբ մեր ընկերներն առաջ են տանում Կոսովոյի անկախությունը: Նկատի ունեմ Թուրքիային»,- ասել է Տոմիսլավ Նիկոլիչը: